Մեր մասին


“Թամարա ֆրութ” ՓԲԸ ստեղծվել և գործում է 2002թ.: Այն միակ կազմակերպությունն է Հայաստանում, որը զբաղվում է մրգերի և բանջարեղենի խորը սառեցմամբ: Միևնույն ժամանակ ընկերությունը արտադրում է հյութեր, կոմպոտներ, մուրաբաներ, ջեմեր և պահածոյացված բանջարեղեններ: Իր գործունեությամբ կազմակերպությունը փորձում է հեշտացնել կնոջ չարչարանքը, որն էլ արդարացվում է կազմակերպության արտադրանքի ժողովրդական լինելու հանգամանքը: Կազմակերպությունը չի սահմանափակվում իր արտադրանքը ներկայացնելով միայն տեղական շուկայում, այն նաև գործընկերներ ունի ինչպես Ռուսաստանումայնպես էլ Եվրոպայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլուր… 

 

Թամարա ֆրութ ՓԲԸ 09.09.2004թ-ից մինչև օրս ստացել է օրգանիկ սերտիֆիկատ օրգանիկ ապրանքատեսակների համար:

 Թամարա ֆրութ”-ի արտադրատեսակները բազմազան են`

■  հյութեր և նեկտարներ - ծիրան, դեղձ, բալ, մոշ, ազնվամորի, նարինջ, խնձոր, նուռ, մասուր, լոլիկ, մուլտիֆրութ, չիչխան, մամուխ, հոն
 
կոմպոտներ - ծիրան, դեղձ, հոն, բալ, մոշ, ելակ, մամուխ, սև հաղարջ, սերկևիլ, ազնվամորի
 
մուրաբաներ - ծիրան, դեղձ, բալ, մոշ, ազնվամորի, թուզ, ելակ, դդում, ընկույզ, կեռաս, հոն, սերկևիլ, մամուխ, թութ, վարդ,
 
պահածոյացված բանջարեղեն - բամիայի մարինադ, խաղողի տերև, աջիկախավիար, լեչո, խորոված բանջարեղեն, կարմիր պղպեղ, վարունգ մարինացված, իմամբայալդի, շուշան մարինացված, ախորժակ, տոմատի մածուկ
 
արագ սառեցված արտադրանք - լոբի, պղպեղ կանաչ, կարմիր, սմբուկ կտրատած, ծաղկակաղամբ, սպանախ, սիբեխ, մանդակ, ծիրան, դեղձ, մոշ, ազնվամորի:

 

Հումքը հավաքվում է մարդաշատ բնակավայրերից (քաղաք, գյուղ) և արդյունեբարական ձեռնարկություններից հեռու (ոչ պակաս քան 10-15կմ) գտնվող լեռնային անտառներից և ձորակներից:

 

Կարճ ժամանակահատվածում մեր բարձրորակ արտադրանքը դարձել է մրցունակ տեղական և օտար շուկաներում, այսպիսով նա վայելում է ստաբիլ և մեծ սպառողի պահանջարկ: